Կոճապղպեղը իսկապես բնության պարգև է մարդկության համար, սակայն կան դեպքեր, երբ այն խիստ հակացուցված է. ահա, թե ինչ դեպքերի մասին է խոսքը…

Կոճապղպեղը օժտված է շատ օգտակար հատկություններով և դրա  մասին շատերը գիտեն, այն շատերն են օգտագործում: Սակայն որոշ դեպքերում  այն հակացուցված է:

Ցածր քաշով մարդկանց հակացուցված է կոճապղպեղի օգտագործումը:  Կոճապղպեղը օգնում է ազատվել ավելորդ քաշից և այն մադիկ, ովքեր ունեն նորմայից ցածր քաշ, խորհուրդ չի տրվում կոճապղպեղ օգտագործել:

Հղիներին ևս խորհուրդ չի տրվում կոճապղպեղ, քանի որ այն կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ: Հատկապես պետք է խուսափել հղիության վերջին ամիսներին:

Արյան հիվանդություններով տառապող մարդկանց ևս հակացուցված է կոճապղպեղը, քանի որ   կոճապղպեղը խթանում է արյան շրջանառությունը և հետևաբար նրանք ովքեր տառապում են արյան հիվանությամբ պետք է խուսափեն կոճապղպպեղի օգտագործումից:

Նրանք ովքեր տառապում են զարկերակային բարձր ճնշմամբ և դիաբետով և դեղեր են ընդունում, պետք է խուսափեն կոճապղպեղի օգտագործումից: Քանի որ կոճապղպեղը փոխազդելով այդ պրեպարատների հետ ուժեղացնում է  այդ պրեպարատների ազդեցությունը և կարող է մեծ վնաս հասցնել առողջությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Be the first to comment on "Կոճապղպեղը իսկապես բնության պարգև է մարդկության համար, սակայն կան դեպքեր, երբ այն խիստ հակացուցված է. ահա, թե ինչ դեպքերի մասին է խոսքը…"

Leave a comment

Your email address will not be published.


*