Այս համեստ հատիկը 4-5 անգամ ավելի երկաթ է պարունակում, քան միսը և ավելի շատ քան լոբին, ոլոռը և նույնիսկ սոյան

Արտաքինից  շատ համեստ ու չափերով փոքրիկ ոսպի ամեն մի հատիկն իսկապես գանձ է: Երկաթի հետ մեկտեղ այն պարունակում է ֆոսֆոր, մագնիում, կալիում պղինձ, В խմբի վիտամիններ և  այլ կարևոր բաղադրիչներ,  լավացնում է նյութափոխանակությունը,  կարգավորում է  զարկերակային ճնշումը,  իջեցնում է այտուցները:

Ոսպը կանոնավորում է աղիների աշխատանքը,  քանի որ պարունակում է նաև  բջջանք և պեկտին: Առաջինը խթանում է մարսողական համակարգի աշխատանքը, երկրորդը  օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:

Ոսպը   մեզ տալիս է բիոֆլավոնոիդներ, որոնք հանդիսանում են  ակտիվ բուսական բաղադրիչներ, որոնք նվազեցնում են  խոլեստերինի և շաքարի մակարդակը արյան մեջ, բարձրացնում են իմունիտետը:

Հղիներին և կերակրող մայրիկներին շաբաթվա ընթացքում ոսպի օգտագործումը բավարար կլինի 2 անգամ, ավելի հաճախակի խորհուրդ չի տրվում:

Երեխաներին ոսպ կարելի է տալ 2-3 տարեկանից, լավ կլինի այն միացնել բանջարեղենի հետ:

250 գ ոսպը  պարունակում է 84%   երկաթ, 38 %՝ ֆոսֆոր, 32 % ՝ սպիտակուց,  30%՝  В1, РР վիտամիններ:

Ոսպից պատրաստվում են շատ համեղ կոտլետներ, աղցաններ,  ապուրներ, շիլաներ, այն շատ արագ է եփվում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Be the first to comment on "Այս համեստ հատիկը 4-5 անգամ ավելի երկաթ է պարունակում, քան միսը և ավելի շատ քան լոբին, ոլոռը և նույնիսկ սոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*