Հեղափոխությունը Հայաստանում և դրսում ունի առնվազն 10 մլն զավակ, հեղափոխությունը որբ չէ…

Հեղափոխության ինքնիրավչության փորձ կամ մի Քոչարյան և երկու պետականությունների անվտանգության սպառնալիք

 

Ամենուր՝ մեդիաներում, կառավարական շենքերում, փողոցներում Քոչարյան է զլած: Կներեք, բայց սրանից լավ փիառ ու փառք կարո՞ղ էր լինել որևէ մեկի համար. ազգովի արհեստական շնչառություն ենք տալիս ու վերակենդանացնում քաղաքական դիակին, որ ի՞նչ անենք: Կամ սա ի՞նչ պետություն է, որին մատների վրա կարող է խաղացնել այս ոմնը, ի՞նչ հասարակություն է, որին այս ոմնը կարող է այսպես հունից հանել: Սա առնվազն խայտառակություն է, որ մեկ մարդը կարող միանգամից դառնալ երկու պետականությունների անվտանգության սպառնալիք:

 

Եվ ուրեմն խիստ տրամաբանական մի հարց՝ սա ինչ քաոս է, ով է սանձազերծում այս քաոսը: Վերադառնանք ելման կետ՝ երկրում կա լեգիտիմ իշխանություն, որին ժողվուրդը ձեռքերի վրա տարավ կառավարական օթյակներ: Տղանե՜ր և աղջիկներ, դուք հազարամյակների Հայաստան եք ուսել, ընկալեք այս բեռի ծանրությունը, աշխատեք՝ ինչու եք այսպես հիվանդագին տրվել քոչարյանականների մանիպուլյացիաներին, ինչու եք քաղաքական դիակից պետական ու քաղաքական գործոն սարքում՝ կազմալուծելով պետական ինստիտուտների աշխատանքը և բանը հասցնում Արցախի հետ միջպետական սկանդալի: Հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից, հանցագործը չունի հայրենիք, ի՞նչ կապ ունի նա երրորդ մասից է, թե՞ Ասկերանից, նախագա՞հ է, թե՞ ատամնատեխնիկ:

 

 

 

Սա ինչ կեղծ օրակարգ է, ում է ձեռնտու երկրի խաղաղ կյանքը հարամել մի անբաստանյալի պատճառով: Փնթի նախաքննական աշխատանք է կատարվել, շատ բարի՝ քրեական նյութն անսպառ է՝ հետ կկանչեք և կրկին կնստացնեք մեղադրյալի աթոռին: Դասեր քաղեք հերթական սխալից և անցեք առաջ՝ ինչու եք պետությունն ու հասարակությունը պատանդ պահում մի մեղադրյալի ձեռքում: Հեղափոխական արժեքներն այլևս անանցանելի են, և եթե այս կառավարությունը չի կարողանում սպասարկել այդ արժեքները, սա ամենևին էլ չի նշանակում, որ հակահեղափոխությունը ռևանշ կվերցնի: Երբեք: Հեղափոխությունը Հայաստանում և դրսում ունի առնվազն 10 մլն զավակ, հեղափոխությունը որբ չէ…

 

Աղբյուր՝

Vard Simonyan

Be the first to comment on "Հեղափոխությունը Հայաստանում և դրսում ունի առնվազն 10 մլն զավակ, հեղափոխությունը որբ չէ…"

Leave a comment

Your email address will not be published.


*