Ահա թե որքան գումար է ստացել Քոչարյանի պաշտպանական խումբը՝ պաշտպանությունն իրականացնելու համար. Հայկ Ալումյանը խոսել է

Հայկ Ալումյանը խոսել է շրջանառվող լուրերի մասին, ըստ որոնց Քոչարյանի պաշտպանական խումբը 200.000 դոլար է ստացել պաշտպանությունն իրականացնելու համար: Բացի այդ, Ալումյանն ասել է, որ իր կարծիքով որևէ խախտումներ չեն եղել Ռոբերտ Քոչարյանին վերաբերող որոշման մեջ: 200 000 դոլար ստանալու մասին ինֆորմացիան փաստաբանն այսպես է մեկնաբանել.

«Ամենայն անկեղծությամբ, չգիտեմ՝ մնացած փաստաբաններն ինչքան են վարձատրվում այս գործով:

Այնպես չէ, որ բոլորիս մի գումար է վճարվում: Կարող եմ իմ մասով ասել, որ վարձատրությունը բավականին բարձր է, բայց այն թվերը չեն, որի մասին խոսվում է:

Չեմ ուզում թիվը բարձրաձայնել, բայց բավականին բարձր վարձատրություն է, բայց դե մյուս կողմից էլ  ես նոր գործեր արդեն մի տեւական ժամանակ այլեւս չեմ վերցնում, հին գործերն էլ ավարտվում են:

Մի խոսքով, դժգոհ չեմ վարձատրությունից»:

 

 

 

ЁЁhttps://info-arm.com/նորություններ/ահա-թե-որքան-գումար-է-ստացել-քոչարյանի/

Be the first to comment on "Ահա թե որքան գումար է ստացել Քոչարյանի պաշտպանական խումբը՝ պաշտպանությունն իրականացնելու համար. Հայկ Ալումյանը խոսել է"

Leave a comment

Your email address will not be published.


*