Ի՞նչ, Նիկոլը վրեժ է լուծու՞մ, Նիկոլը ձեզ չի դատում, Ռոբերտ Քոչարյան, ժողովուրդն է ձեզ դատում, այն էլ երևի տեսնում ու կարդում եք, թե ինչ զայրույթով է ձեզ դատում:

Ի՞նչ, Նիկոլը վրեժ է լուծու՞մ😏, Նիկոլը ձեզ չի դատում, Ռոբերտ Քոչարյան, ժողովուրդն է ձեզ դատում, այն էլ երևի տեսնում ու կարդում եք, թե ինչ զայրույթով է ձեզ դատում:
———————————————————————
Այո, Ռոբերտ Քոչարյան, ՙՙԱյսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել՚՚, բայց ինչու՞ այսօր, ինչու՞ դուք չսթափվեցիք տարիներ առաջ, ինչու՞ միլիարդները կուտակելիս, ինքներդ ձեզ չասացիք՝ բավական է, ժողովրդի քրտինքն ու աշխատածն եմ գրպանում, իմ հաշվի համարին կուտակում: Ու այսօր էլ որդիդ հպարտ-հպարտ հայտարարոում է, թե՝ միլիարդատեր չէ, գուցե միլիոնատեր է:

Ղարաբաղի մասի՞ն եք խոսում, ես դա կեղծավորություն եմ համարում, հենց այդպես՝ կեղ-ծա-վո-րություն, իմ շատ ընկերներ գիտեն, կասեն, թե ինչու հանկարծ Ղարաբաղը հիշեցիք:
Մի՞թե մինչ հիմա գլխի չեք ընկել, որ ձեր ամեն անթաքույց թույնով լի խոսքից, կոչից, դիմումից, գրքից հետո ժողովուրդն ավելի ու ավելի է ատելությամբ, արհամարհանքով լցվում ձեր նկատմամբ, ինչի հետ ընդհանրապես կապ չունի Նիկոլը: Նիկոլ
ն մահանա մի բռնեք, Ժողովուրդը լավ գիտի, որ դուք երբեք չեք սիրել ոչ իրեն, ոչ Հայաստան երկիրը:

Ողջ կյանքում ես ու ամուսինս պետական աշխատանքների ենք եղել, բարձր աշխատավարձ ստացել, ու մեզ նման հազարավորները, բայց այդ ինչու՞ մենք միլիարդատեր ու միլիոնատերեր չէ, գոնե պահ տված մի կլորիկ գումարի տեր չդարձանք: Պատասխանը պարզ է, քանի որ չգողացանք, չթալանեցինք, փողեր չլվացինք, ապրեցինք մեր հալալ աշխատավարձով:
Դուք քաղբանտարկյալ համարվել չեք կարող, իզուր բառերի ու արտահայտությունների հետևից մի ընկեք: Նիկոլը ձեզ չի դատում, ժողովուրդն է ձեզ դատում ու սպասում արդարացի դատավճռի:
Երկար կարող եմ գրել, բայց արժանի չեք:

 

 

Աղբյուր՝

Melanya Petrosyants

2,437 просмотров всего, 3 просмотров сегодня

Be the first to comment on "Ի՞նչ, Նիկոլը վրեժ է լուծու՞մ, Նիկոլը ձեզ չի դատում, Ռոբերտ Քոչարյան, ժողովուրդն է ձեզ դատում, այն էլ երևի տեսնում ու կարդում եք, թե ինչ զայրույթով է ձեզ դատում:"

Leave a comment

Your email address will not be published.


*