Չեք hավատա բայց հրդեհը չի կարողացել փոշիացնել սուրբ մասունքները․ դիտեք ինքներդ

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տաճարի հիմնական մասը փրկվել է

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական շինությունը փրկվել է։ ՓՐԿՎԵԼ Է ՆԱԵՒ ՀԻՍՈՒՍՒ ՊՍԱԿՆ ՈՒ ԲՈԼՈՐ ՍՈՒՐԲ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ, որոնք եղել են տաճարի ներսում, այդ թվում խորանի ԽԱՉԸ

Հաղորդում են, որ դեռևս չմարված հրդեհի ժամանակ Էմմանուել Մակրոնը տաճարի ներս է մտել։ ՅՈՒՆԵՍԿՈ- ն հայտարարել է, որ կանի ամենը քրիստոնեության սիմվոլը ամբողջովին վերականգնելու համար։

Զուգահեռ Ֆրանսիայի բնակիչները սկսել են տաճարը վերականգնելու համար դրամահավաք։ Դատախազությունը սկսել է հրդեհի պատճառները պարզելու քննությունը, թեպետ նախնական պատճառը մնում է իմ երեկվա գրածը. տաճարի հետին մասում ընթացող ռեստավրացիոն աշխատանքների համար փայտաշեն կոնստրուկցիայից է սկսվել հրդեհը։ Այս պահին այսքանը։

Հ.Գ. Մոռացա նշեմ, որ հրդեհաշիջումն օդից բացառվել է ֆրանսիացի հրշեջների կողմից, քանի որ ջրի ծանրությունից փլուզման վտանգ կար։ Եվ հրշեջներից կա մեկ տուժած, իսկ մարդկային զոհեր, Փառք Աստծո` չկան։

Թարմացում. Միլիարդատերերի Պինո ընտանիքը € 100 մլն կտրամադրի Աստվածամոր տաճարը վերականգման համար»։

Աղբյուր՝ http://1innews.ru

Be the first to comment on "Չեք hավատա բայց հրդեհը չի կարողացել փոշիացնել սուրբ մասունքները․ դիտեք ինքներդ"

Leave a comment

Your email address will not be published.


*