Բարի լույս և օրհնյալ օր, Տերը օրհնի, պահի և պահպանի ամենքիս 👼👼 ❤ 🙏

Բարի լույս և օրհնյալ օր, Տերը օրհնի, պահի և պահպանի ամենքիս 👼👼  🙏

#Մեծ_պահք #օր_41_րդ

Կնոջ ճշմարիտ փառքն ու զարդն արտաքին փայլող ու մատչելի հանդերձով չի կայանում, այլ առավել նրա ներքին ոգու արտափայլող գեղեցկությամբ, որոնք են՝ համեստությունը, անկեղծ ամուսնությունը, հավատարմությունը, երկյուղածությունը, հնազանդությունը, զավակների դաստիարակությունը, տնարարությունն ու տնտեսումը և այլն։ Առաքինի կնոջ նկարագիրն այս է, և իսկապես միայն այս է նրա ճշմարիտ գեղեցկության փառքը, որը ոչ կկեղծվի, ոչ ծաղկի նման կթոռոմի։
Հա՛յ երիտասարդներ, զեխության այս օրերը ժամանակը բերեց, զգաստության օրերն էլ դարձյալ ժամանակը պիտի բերի, որում դուք և կանայք պիտի սթափվեք այս նոր խելագարությունից, ուրեմն և ուշ պիտի ճանաչեք ձեր անցյալի հոռի ընթացքն ու իմանաք, թե ճշմարիտ ամուսնության պայմանը սերն է, որ սերտ իրար է կապում երկու ամուսինների սրտերը։ Ադամանդը, ոսկին ու այլ հարստությունները չեն կարող ամուր պահել այդ սուրբ կապը, երբ դրանք սպառվեն, իսկույն կքանդվեն այն բոլոր կեղծ կապերը, որ կա՛մ փեսայի ճոխությունը և կա՛մ հարսի հարուստ օժիտն են կապում։
Այդ կապերն այսօր որքա՜ն դյուրախզելի են, որովհետև երբ ամուսնական սերը նյութականի վրա է հաստատվում, նյութականն սպառվում է՝ սերը նահանջում է, իսկ երբ բնական, պարզ ու ճշմարիտ սիրո վրա է հաստատվում, մինչև գերեզման անշարժ է մնում միության կառույցը, և երբեք չի սպառվում ու չի աղքատանում սիրո հարստությունը։
Հա՛յ երիտասարդներ, որ դուք զգաստությամբ խորհեք, շրջվեք ներկա կործանարար ճանապարհից, բաց թողնեք արտաքին նյութական կապերը, ճանաչեք ամուսնական սիրո բարձր խորհուրդն ու կապվեք եկեղեցու պատվիրանին վայել սուրբ սիրով միայն, որը կամրապնդի Աստծու արարող հզոր ձեռքը։
«Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ 6, Մարկ. Ժ 9)։
Խրիմյան Հայրիկ՝ «Դրախտի ընտանիք»։

 

 

 

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգ առնեմ բացահայտումների և փորձի ճամփաբաժանին:

Սովորեցրու ինձ ճիշտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզնից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը խելամտորեն, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի’ր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն, որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանի’ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասերն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այս դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի ու քնքուշ այդ նվերին:

Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Անտուան դը Սենթ Էքզյուպերի

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս.
Ամեն

Տեր Աստված
Սովորեցրու ինձ սիրել քեզ ավելին, քան ինձ եմ սիրում.
Սովորեցրու դատել ինձ այնպես,ինչպես ուրիշներին եմ դատում.
Սովորեցրու գիտակցել, որ վրեժը թուլության առաջին նշանն է:

Տեր Աստված
Մի՛ տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ.
Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ.
Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է:

Տեր Աստված
Եթե ինձ տանում ես հաջողության ճանապարհով,
Ապա մի վերցրու համեստությունս:

Տեր Աստված
Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ
Ուժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրելու,
Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն
Ուժ տուր ներել նրանց…

Եթե Աստված Քեզ հետ է, ուրեմն ոչ մի դժվարություն սարսափելի չէ🙏🙏🙏
На данном изображении может находиться: текст

Տեր Աստված
Սովորեցրու ինձ սիրել քեզ ավելին, քան ինձ եմ սիրում.
Սովորեցրու դատել ինձ այնպես,ինչպես ուրիշներին եմ դատում.
Սովորեցրու գիտակցել, որ վրեժը թուլության առաջին նշանն է:

Տեր Աստված
Մի՛ տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ.
Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ.
Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է:

Տեր Աստված
Եթե ինձ տանում ես հաջողության ճանապարհով,
Ապա մի վերցրու համեստությունս:

Տեր Աստված
Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ
Ուժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրելու,
Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն
Ուժ տուր ներել նրանց…

Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին, յուրայիններին ու օտարներին, ծանոթներին և անծանոթներին, ողջերին ու մեռյալներին: Թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և հե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի Քո ողորմությանը արժանի լինեն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ս . Ներսես ՇնորհալիՄեր գոյության նպատակն է լինել Աստծո հետ, նմանվել նրան, ապրել Աստվածային բարոյական օրենքի համաձայն և դրա շնորհիվ ձեռք բերել հոգևոր ու մարմնավոր սկիզբների ներդաշնակություն, հոգևոր հավասարակշռություն, հանգստություն, ուրախություն, խաղաղություն ու երջանկություն: Այդ լիակատար կյանքը Եկեղեցու լեզվով կոչվում է ՓՐԿՈՒԹՅՈՒՆ: Ձեռք բերել այդպիսի կատարելություն՝ նշանակում է այն ոչ միայն գտնել այժմյան ժամանակավոր կյանքում, այլև հոգու անմահության միջոցով փոխադրվել հավիտենականի ոլորտը:

123 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "Բարի լույս և օրհնյալ օր, Տերը օրհնի, պահի և պահպանի ամենքիս 👼👼 ❤ 🙏"

Leave a comment

Your email address will not be published.


*