Այս հնարամիտ միջոցի շնորհիվ դուք կարող եք գազար աճեցնել հենց ձեր տան դիմաց ու առատ բերք ստանալ. փորձված է

Արդեն գարուն է և նշանակում է  կարելի է որոշակի քայլեր ձեռնարկել  լավ բերք ստանալու համար: Ստորև առաջարկվում է գազար աճեցնելու հիանալի եղանակ: Ի դեպ այս եղանակի մասին տեղյակ չեն շատ այգեգործներ:

Անհրաժեշտ է

Կաթսա 3 լիտրանոց

Ձագար

Պլաստիկե շիշ 2 լիտրանոց

Օսլա 3 ճաշի գալ

Գազարի սերմեր 2 ճաշի գդալ

Նախ պատրաստում ենք  կլեյստերը: Կաթսայի մեջ լցնում ենք սենյակային ջերմաստիճանի ջուր: Կաթսան դնել կրակին  և երբ սկսի եռալ ավեացնել  օսլան:  Խառնել որ ստացվի համասեռ զանգված: Կլեստերը չպետք է շատ թանձր ստացվի, պետք է հեշտությամբ թափվի գդալից:

Կրակից վերցնել և թողնել սառչի: Սառելուց հետո լցնել  պլաստիկե շշի մեջ:  Շշի մեջ մոտ 150-200 մլ –ի համար տարածք  թողնել: Շշի մեջ   լցնել սերմերը  ձագարի օգնությամբ և շիշը լավ թափահարել:

Հողի մեջ ակոս անել և զգուշությամբ լցնել  շշի պարունակությունը: Կլեյստերը արագ չի ներծծվում և դա օգնում է պահպանել խոնավությունը, ինչը դրականորեն է անրադառնում գազարի արագ աճի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Be the first to comment on "Այս հնարամիտ միջոցի շնորհիվ դուք կարող եք գազար աճեցնել հենց ձեր տան դիմաց ու առատ բերք ստանալ. փորձված է"

Leave a comment

Your email address will not be published.


*