Նրանք, ովքեր սիրում են ցերեկը քնել, անպայման պետք է իմանան այս մասին

Դուք ուշադրություն դարձրել եք, որ օրվա մեջ 5 րոպեանոց քունը, որը կարող է լինել նստած, կիսանստած (ոմանք անգամ կարողանում են կանգնած քնել) վիճակոիմ, տալիս է ավելի շատ առույգություն և էներգիա, քան երկարատև գիշերային քունը հարմարավետ, տաք մահճակալում։

Պարզվում է, որ չի կարելի ձեզ զրկել այդ հաճույքից։

Եթե կա հնարավորություն ցերեկը քնել գոնե կես ժամ, ապա արեք դա։ Դա հնարավորություն է տալիս էներգիայով լիցքավորվել և առույգանալ։ Օրը աննկատ թռնում է, իսկ ամենօրյա գործերը չեն թվում նույնքան ձանձրալի։

Ի՞նչ առավելություններ ունի ցերեկվա քունը։

  • Օրգանիզմում կատարվում է երջանկության հորմոնի արտադրանք։ Քնի ժամանակ ակտիվ արտադրվում է սերոտոնին։ Այդ պատճառով էլ մեր տրամադրությունը գնալով զգալիորեն բարելավվում է՝ ցերեկվա հանգստից հետո։
  • Բարելավվում է կենտրոնանալու ունակությունը։ Ցերեկային ժամերի քունը, ինչպես պարզել են գիտնականները, համարժեք է 200 մգ․ կոֆեինի հետ։ Դրա համար անհրաժեշտ է քնել ընդամենը 1 ժամ։
  • Աճում է ստեղծագործական պոտենցիալը։ Մեծն մտածողները, գիտնականները, փիլիսոփաները, նկարիչները հաճախ են քնում ցերեկները։  Դա նաև փոքրիկ ընդմիջում է ակտիվությունից հետո, որը թույլ է տալիս հիասքանչ մտքեր առաջ բերել։ Օրինակ, Լեոնարդո դա Վինչին շատ հաճախ քնել է այն պահերին, երբ նկարել է իր գլուխգործոցները։
  • Բարելավվում է հիշողությունը։ Օրինակ, բանաստեղծությունները, որոնք ոչ մի կերպ չէր լինում անգիր սովորել, արագ հիշվում են օրվա մեջ կարճ ժամկետով քնելուց հետո։
  • 5 գլխավոր զգայարանները դառնում են ավելի սուր։ Ուտելիքը թվում է համեղ, երաժշտությունը ավելի լսելի, գույները պայծառ։
  • Օրգանիզմում նվազում է կորտիզոլի մակարդակը։ Այն ապակտիվանում է քնի ժամանակ։ Դրա մեծ քանակությունը բերում է դեպրեսիայի, առաջացնում է դժգոհություն և ոչնչով չպայմանավորված բարկություն։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

508 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "Նրանք, ովքեր սիրում են ցերեկը քնել, անպայման պետք է իմանան այս մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*