Տե’ր իմ և Աստված իմ, շնորհակալ եմ, որ արժանի դարձրեցիր անարժանիս տեսնելու Քո ողորմության Լույսը…

Տե’ր իմ և Աստված իմ, շնորհակալ եմ, ո ր արժանի դարձրեցիր անարժանիս տեսնելու Քո ողորմության Լույսը…

ԱՂՈԹՔ ԽԱՉԻ ԱՊԱՎԻՆՈՒԹՅԱՆ
Քո Խաչը մեզ ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ երևաս Հոր փառքով՝ լուսավոր ամպերի մեջ, այն ժամանակ մենք՝ քեզ հուսացողներս չենք ամաչի, այլ Քո մեծ զորությամբ կուրախանանք Քո աջ կողմում՝ իբրև Լուսո որդիներ, իբրև ցերեկվա որդիներ: Ամեն:

 

ՄԱՐԴԿ, ՈՎՔԵՐ ԾԱՂՐԵՑԻՆ ԱՍՏԾՈՒՆ…

Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին…
Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենան, և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց.
«Աստված քեզ հետ, աղջիկս, թող նա պահպանի քեզ»:
Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ այլևս տեղ չկա»:
Մի քանի ժամ անց լուր հասավ, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր… Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս մնար: Նրանք մեծապես զարմացան` տեսնելով, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել….

 

 

 

Խոնարհվեցե՛ք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛ գցեք, որովհետև նա է, որ հոգում է ձեր մասին։

Ա Պետր. 5։6-7

ՍԱՂՄՈՍ Ծ
Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ, ըստ մեծի ողորմութեան Քում, ըստ բազում գթութեան Քում քաւեա՛ զանօրէնութիւնս իմ:
Առաւե՛լ լուա զիս յանօրէնութենէ իմմէ եւ ի մեղաց իմոց սո՛ւրբ արա զիս:
Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ:
Քեզ միայն մեղայ, Տէ՛ր, եւ չար առաջի Քո արարի,
Որպէս արդար եղիցիս ի բանս Քո եւ յաղթող ի դատել Քեզ:
Անօրէնութեամբ յղացաւ եւ ի մեղս ծնաւ զիս մայր իմ:
Դու, Տէ՛ր, զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս եւ զծածկեալս իմաստութեամբ Քով յայտնեցեր ինձ:
Ցօղեա՛ յիս մշտկաւ, եւ սուրբ եղէց, լուա՛, եւ քան զձիւն սպիտակ եղէց:
Լսելի՛ արա ինձ զցնծութիւն եւ զուրախութիւն, եւ ցնծասցեն ոսկերք իմ տառապեալք:
Դարձո՛ զերեսս Քո ի մեղաց իմոց եւ զամենայն անօրէնութիւնս իմ քաւեա՛ յինէն:
Սիրտ սուրբ հաստատեա՛ յիս, Աստուա՛ծ, եւ հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում:
Մի՛ ընկենուր զիս, Տէ՛ր, յերեսաց Քոց եւ զՀոգի Քո Սուրբ մի՛ հաներ յինէն:
Տո՛ւր ինձ ցնծութիւն փրկութեան Քո եւ հոգւով պետութեան Քո հաստատեա՛ զիս:
Ուսուցից անօրինաց զճանապարհս Քո, եւ ամպարիշտք առ Քեզ դարձցին:
Փրկեա՛ զիս յարենէ, Աստուա՛ծ, Աստուա՛ծ փրկութեան իմոյ. ցնծասցէ լեզու իմ յարդարութեան Քում:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Թէ կամեցեալ էիր, պատարագս մատուցանէաք, բայց Դու ընդ ողջակէզս իսկ ոչ հաճեցար:
Պատարագ Աստուծոյ՝ հոգի խոնարհ. զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Աստուած ոչ արհամարհէ:
Բարի՛ արա, Տէ՛ր, կամօք Քովք Սիոնի, եւ շինեսցին պարիսպքն Երուսաղեմի:
Յայնժամ հաճեսցիս ընդ պատարագս արդարութեան, ուխտից պատարագս հանցեն ի սեղան Քո զուարակս:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս. Ամէն

128 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "Տե’ր իմ և Աստված իմ, շնորհակալ եմ, որ արժանի դարձրեցիր անարժանիս տեսնելու Քո ողորմության Լույսը…"

Leave a comment

Your email address will not be published.


*