Բարի գիշեր և խաղաղ քուն սիրելի՛ բարեկամներ , Տերը պահի ու պահպանի ամենքիս 🙏👼👼💟

Բարի գիշեր և խաղաղ քուն սիրելի՛ բարեկամներ , Տերը պահի ու պահպանի ամենքիս 🙏👼👼💟

 

 

ՍԱՂՄՈՍ ՁԳ (83)
Ինչպես բնակարաններդ են զորությամբ լցված և սիրելի, նույնպես իմ հոգին գավիթներումդ է լինել փափագում: Կենդանի Աստծուդ առջևում ահա ցնծո՛ւմ է սիրտն իմ, մարմի՛նն իմ նաև: Քանզի ճնճղուկը իր տո՛ւնն է գտնում, տատրակն իր բո՛ւյնը, որտեղ որ իրենց ձագերն են հանում: Եվ սեղա՛նն է Քո զորությունների իմ բույնը միակ, ով Դու ի’մ Աստված և Թագավո՛ր իմ: Երանի՜ նրանց, որ բնակվում են Տիրոջ Տան ներսում, և հավիտյա՜նս օրհներգում են Քեզ: Եվ երանի՜ է յուրաքանչյուր այր, ում օգնությունը Քեզնի՛ց է գալիս, նա խորհեց ելնել տրտմության հովիտ, այն վայրը, որտեղ ո’ւխտ կապեց Քեզ հետ: Նա՛ օրհնություններ պիտի ստանա, ով օրենքնե՛րդ է կարգում մարդկանց մեջ, զորության վրա նո՛ր զորություններ պիտ ավելանան և հրեշտակների Տեր Աստվածն այդժամ պիտի երևա Սիոնի վրա: Զորությունների ո՜վ Դու, Տե՛ր Աստված, իմ աղոթքները շարունակ լսիր, ունկընդի՛ր եղիր, Աստվա՛ծ Հակոբի: Մեր փափագելին Դո՛ւ Ես անընդմեջ, այդ տե՛ս, ո՛վ Աստված, և Քո Օծյալի երեսի՛ն նայիր: Որովհետև որ Քո գավիթի մեջ մեկ օր լինելը լա՛վ է ավելի, քան հազարները, որ օտա՛ր են Քեզ: Ավելի լավ է ես Աստծո Տան մեջ ամենահետին մարդը լինեմ կամ՝ արհամարհելի՛ն, քան թե բնակվեմ մեղավորների հարկերի ներքո: Ողորմություն տալ, ճշմարտությո՛ւն է սիրում Տեր Աստված, և պարգևում է շնորհնե՛ր ու փառք: Ողորմությունն Իր չի՛ պակասեցնում նրանցից, ովքեր անբի՛ծ են սրտով: Զորությունների ո՜վ իմ Տեր Աստված, երանելի՜ է յուրաքանչյուր այր, ով Քե՛զ վրա է իր հույսը դնում:
Փոխադրությունը գրաբարից` Մաքսիմի

Нет описания фото.
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս.
Ամեն

 

 

На данном изображении может находиться: гора, небо, на улице и природа

134 просмотров всего, 2 просмотров сегодня

Be the first to comment on "Բարի գիշեր և խաղաղ քուն սիրելի՛ բարեկամներ , Տերը պահի ու պահպանի ամենքիս 🙏👼👼💟"

Leave a comment

Your email address will not be published.


*