Քառօրյա պատերազմում զոհված հերոսի ընտանիքի համար դրամահավաք կազմակերպած աղջիկը հեռավոր Ֆիլադելֆիայից եկել է Հայաստան և ամուսնացել հերոսի եղբոր հետ

Քառօրյա պատերազմում զոհված հերոսի ընտանիքի համար դրամահավաք կազմակերպած աղջիկը հեռավոր Ֆիլադելֆիայից եկել է Հայաստան և ամուսնացել հերոսի եղբոր հետ.

 

 

Եթե Հարսնացուն հյուսիսից ֆիլմը հուզել է ձեզ  և տպավորել՝ որպես ֆիլմ, ապա այս դեպքում գործ ունենք միանգամայն իրական պատմության հետ: Քառօրյա պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքի համար դրամահավաք կազմակերպած աղջիկը թողնելով ընտանիքը, ուսումն ու ամեն տեսակ նպատակ, հեռավոր ԱՄՆ-ից եկել է Հայաստան և ամուսնացել հերոսի ավագ եղբոր՝ Արթուրի հետ:

 

 

19-ամյա Լենան իր ճակատագրին ընդառաջ քայլելու ճանապարհին շատ խոչընդոտներ է հաղթահարել. ընտանիքը համաձայն չի եղել նրա Հայաստան գալու մտքի հետ: Սակայն անդրդվելի Լենան արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում է և վայելում է գյուղական իր համար անչափ անսովոր կյանքն ու ամուսնական երջանիկ միությունը:

 

 

 

Աղջիկը անկեղծանում է, որ ինքն էլ է որոշակի կասկածներ ունեցել իր անչափբ կարևոր քայլի ճշմարտացիության հետ կապված, սակայն գալով Հայաստան, ցրվել են բոլոր կասկածները և վերջինս օր-օրի փորձում է հարմարվել գյուղական կենսակերպին և ձեռք բերել խոհարարկան հմտություններ:

 

 

Ֆիլադելֆիայից գալուց նա միայն մի խնդրանքով է դիմել սիրելիին, այն է՝ շարունակել ուսումը, որպեսզի իր կրթությամբ պիտանի լինի իր ժողովրդին:

 

 

 

Դե ինչ, մաղթենք երջանկություն սիրահար զույգին՝ մաղթելով նրանց անհոգ և լուսավոր օրեր:

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուրը

 

 

 

 

522 просмотров всего, 2 просмотров сегодня

Be the first to comment on "Քառօրյա պատերազմում զոհված հերոսի ընտանիքի համար դրամահավաք կազմակերպած աղջիկը հեռավոր Ֆիլադելֆիայից եկել է Հայաստան և ամուսնացել հերոսի եղբոր հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*