Գյումրեցի 45-ամյա կինն անսպասելի ծննդաբերել է 8-րդ երեխային

Այս գիշեր արտասովոր դեպք է տեղի ունեցել Գյումրու ծննդատանը: Ժամը 3-ի սահմաններում որովայնի սուր ցավերով  շտապբուժօգնության մեքենայով  ծննդատուն  է տեղափոխվել 1973 թվականին ծնված Մարգարիտ Գրիգորյանը: Նա բժիշկներին պատմել է, որ վերջին երեք ամիսներին ստամքոսի սուր ցավեր է ունեցել, այդ պահին էլ գանգատվել է  կողերի եւ որովայնի ցավերից: Հետազոտության պահին, սակայն պարզվել է, որ 45-ամյա կինը ծննդաբերում է: Արագ կազմակերպվել է ծննդօգնությունն ու ընդունման պահից 10 րոպե հետո Մարգարիտ Գրիգորյանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին: Ծնվել է տղա երեխա 2կգ 900գ քաշով, 50սմ հասակով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարգարիտն ասում է, մտքով անգամ չի անցել, որ հղի է: Միյան ստամոքսի ցավեր է ունեցել, բժշկի էլ չի գնացել: Երբ բժիշկներն ասել են, որ ծննդաբերում է անակնկալի է եկել:  Կինը, միաժամանակ,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ նման դեպք իր հետ նաեւ 9 տարի առաջ է պատահել: Կրկին անսպասելի, եւ կրկին տղա է լույս աշխարհ բերել: Մասնագետներն ասում են, անկախ այն հանգամանքից, որ կինը երբեք կոնսուլտացիաների չի գնացել եւ ապրել է  սովորական կյանքով, առողջ բալիկ է ունեցել: Երկուշաբթի դուրս կգրեն, տուն կճանապարհեն:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մարգարիտի երկու աղջիկներն ամուսնացած են, մյուս 2-ը դպրոցական են, աղջիկներից մեկն այս տարի է դպրոցն ավարտել, փոքր տղան էլ 5 տարեկան է:  Մանկապարտեզ չի հաճախում:Շիրակի մարզպետն այցելեց բազմազավակ մորը, վարդեր նվիրեց եւ ասաց՝  Դուք հերոս եք: ՀԺ-ի հետ զրույցում էլ նշեց,եթե ընտըանիքն ինչ-որ բանի կարիք ունենա, պատրաստ են օգնելու, քանի որ բազմազավակներն այսօր իսկապես հերոսներ են:

 

 

 

 

 

 

 

Աղբյուր՝http://armtimes.com/hy/article/145218

276 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "Գյումրեցի 45-ամյա կինն անսպասելի ծննդաբերել է 8-րդ երեխային"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ