Նա, ով կյանքի կողմից ծեծվել է, ավելիին կհասնի. Նա, ով արցունք է թափել, ավելի անկեղծ է ծիծաղում. մտքեր Օմար Խայամից կյանքի մասին, որ կարդալ է պետք

Մեկը չի հասկանում՝ ինչ բույր ունեն վարդերը, մյուսը դառը բույսերից էլ մեղր կսարքի: Մեկին մի փոքր բան կանես, ողջ կյանքում կհիշի, մյուսին՝ կյանքդ տաս, չի էլ հասկանա:

Որքան ցածր է մարդը, այնքան բարձր է քիթը վեր ցցում: Նա քթով փորձում է հասնել այնտեղ, ուր հոգով երբեք չի հասնի:

Նա, ով կյանքի կողմից ծեծվել է, ավելիին կհասնի: Մի պտղունց աղ կերածը մեղրն ավելի է գնահատում: Նա, ով արցունք է թափել, ավելի անկեղծ է ծիծաղում: Նա, ով մահանում էր, գիտի, որ ապրում է:

Նույն պատուհանից երկու հոգի դուրս էին նայում: Մեկը տեսնում էր անձրև և ցեխ, մյուսը՝ կանաչազարդ գարուն և կապույտ երկինք: Սիրելի մարդու մեջ մեզ դուր են գալիս անգամ թերությունները, իսկ տհաճ մարդու մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները:

Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզնից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզնից լավն են, պարզապես մեր մասին մտածելու ժամանակ չունեն:

Դժբախտ, դժբախտ է այն սիրտը, որտեղ այրող կիրք չկա, չկա սիրային տառապանք, չկա երջանության երազանք: Առանց սիրո ապրած օրն ունայն է. ավելի դժգույն և տխուր, քան այդ օրն անպտուղ, չի կարող լինել և ոչ մի դժբախտություն:

Քաղված ծաղիկը պետք է նվիրել, սկսած բանաստեղծությունը պետք է ավարտին հասցնել, իսկ սիրելի կինը պետք է երջանիկ լինի, այլապես հարկավոր չէր ձեռնարկել այն, ինչն ավարտին չեք կարողանալու հասցնել:

Be the first to comment on "Նա, ով կյանքի կողմից ծեծվել է, ավելիին կհասնի. Նա, ով արցունք է թափել, ավելի անկեղծ է ծիծաղում. մտքեր Օմար Խայամից կյանքի մասին, որ կարդալ է պետք"

Leave a comment

Your email address will not be published.


*