Նա ոտքին դրեց կաղամբի տերևը և թողեց ամբողջ գիշեր…արդյունը տպավորիչ է

Քչերին է հայտնի, որ կաղամբն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ: Առաջարկում ենք իմանալ դրանցից մի քանիսի մասին:

Կաղամբի տերևը բուժիչ նպատակով օգտագործելուց առաջ այն մի քանի վարկյանով դրեք եռման ջրի մեջ և չորացրեք: Եթե կա ալերգիկ ռեակցիայի հավանականություն, ապա ավելի լավ է զերծ մնալ այս տիպի բուժումից:

Տրավմաներ

Վնասված հատվածին դրեք թարմ կաղամբի տերև և այն ֆիքսեք: Թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան այտուցվածությունը կնվազի և ցավը կթեթևանա: Իսկ եթե ցավն ուժեղացել է, ապա ավելի լավ է դիմել բժիշկի:

Միջատների խայթոց

Կաղամբի տերևները թեթևացնում են վիճակը մեղուների կամ այլ միջատների ցավոտ խայթոցներից հետո:

Գլխացավ

Կաղամբի տերևները կարող են ազատել գլխացավից և բարձր ջերմությունից: Դրա համար կաղամբի տերևները դրեք քունքերին և ամրացրեք սրբիչով: Այս միջոցն օգնում է նույնիսկ միգրենի ժամանակ:

Ցավ կրծքերում

Կրծքով կերակրելու ընթացքում կանանց մոտ հաճախակի հանդիպող խնդիր է կրծքերում առկա ցավը: Կաղամբի տերևներով թրջոց պատրաստելու համար անհրաժեշտ է օգտագործել խոշոր տերևներ՝ դրանք նախօրոք լվանալով և մի քիչ տրորելով:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Be the first to comment on "Նա ոտքին դրեց կաղամբի տերևը և թողեց ամբողջ գիշեր…արդյունը տպավորիչ է"

Leave a comment

Your email address will not be published.


*