«Կանաչ դիետայի» հզոր ազդեցության շնորհիվ կունենաք գեղեցիկ կազմվածք և հայելու մեջ նայելիս կհիանաք ձեզանով

Կիվիով դիետան մաքրում է օրգանիզմը, այրում է ավելորդ ճարպերը, միաժամանակ չթուլացնելով մկանները, և օրգանիզմին տալիս է  վիտամինների մեծ պաշար, ինչը շատ անհրաժեշտ է  հատկապես ձմռան համար:

Կիվին պարունակում է բնական կարնիտին, որը բուսական ծագման ճարպայրիչ է, կիվին  հարուստ է վիտամին С- ով, ֆլավոնիդներով և հակաօքսիդանտներով:

Կիվին իր օգտակար հատկությունները փոխանցում է օրգանիզմին հատկապես քաղցած վիճակում ուտելիս:

Հիշեցում. Քաղցած վիճակում կիվի օգտագործելը հակացուցված է ստամոքսի  խոցով կամ գաստրիտով տառապող մարդկանց:

Այս միրգը մաքրում է աղիները:

Երբեմն մարդիկ անընդհատ ուտելու ցանություն են ունենում, դա պայմանավորված է որոշակի նյութերի, օրինակ ցինկի անբավարարությամբ, որն առկա է այս պտղի մեջ:

Կիվիով կամ կանաչ դիետան հրաշալի ազդեցություն է գործում օրգնիզմի վրա:

Նախաճաշ Պատրաստել աղցան 1 կապ հազարով, 1 բուլղարական պղպեղով, 1 կիվիով, 2 ճյուղ կանաչ սոխով, համեմել կիտրոնի հյութով:

Պատրատել կոկտեյլ, որի համար 1 կանաչ խնձորը, 1 կիվին և 1 բանանը  հարել բլենդերում:

Ճաշ

3 ճաշի գդալ վարսակի փաթիլների վրա լցնել  1 բաժակ բնական յոգուրտ, ավելացնել  1 ճ. գդալ չամիչ,  մանր կտրատված մանդարին և կիվի: Թողնել 15 րոպե և ուտել էներգետիկ հարուստ ճաշը:

Ետճաշիկ

Պատրաստել մրգային աղցան. 1 բանան, 1 խնձոր, 1 կիվի, 1 բաժակ կեֆիր կամ յոգուրտ, կարելի է ավելացնել մի պտղունց դարչին:

Ընթրիք

Նախապես եփված շագանակագույն բրնձի վրա ավելացնել 1 հատ կիվի, 1 խնձոր կամ տանձ,  հազարի տերևներ, 1 բաժակ կեֆիր:

Քնելուց առաջ կարելի է ուտել 1 նարինջ կամ խմել 1 բաժակ կեֆիր:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Be the first to comment on "«Կանաչ դիետայի» հզոր ազդեցության շնորհիվ կունենաք գեղեցիկ կազմվածք և հայելու մեջ նայելիս կհիանաք ձեզանով"

Leave a comment

Your email address will not be published.


*