ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Սիրելի վարչապետ, երբ մեր հարազատները զոհվում են Արցախը պաշտպանելիս, մեր հայրենիքի այդ հատվածը մեզ համար առհավետ դառնում է սրբազան հող:

 

 

Ու պատկերացրեք ամեն անգամ, երբ կարդում ենք «թուրք» որակումը, անկախ նրանից, թե դա վերագրվում է Սերժին, Քոչարյանին կամ ղարբաղցիների հասցին, սարսափելի վիրավորված ենք զգում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

 

Հավատացած ենք, որ հայհոյանքների հեղինակները կամ զոհված հարազատ չունեն կամ նրանց որդիներն այս պահին սահմանում հայրենի հողը չեն պաշտպանում, այլապես իրենց թույլ չէին տա նման վիրավորանք իրենց որդիների հասցեին: Լուծում է պետք, որ այս լուտանքը չստվերի հեղափոխության երկինքը և չծվատի մարդկանց վիրավոր հոգիները:

 

 

 

Ինչպես շատ գլոբալ հարցեր, այս մեկն էլ միայն դուք կարող եք լուծել, իբրև համազգային վստահություն ունեցող հայ: Խնդրում ենք Ձեզ, օգոստոսի 17-ին մարդկանց հորդորեք հայհոյախոսությամբ չվիրավորել մեզ, չօգտագործել ատելության լեզու` թուրք ու ալբանացի բառերը Արցախի հասցեին: Լրատվամիջոցներին էլ կարելի է դարձյալ հորդորել` հեռացնել դրանք:

 

 

Կամ էլ գտեք մի երրորդ եղանակ`ինչ անել, որ այս հիմար, բայց մեզ համար սարսափելի վիրավորական տեքստեր գրողները զսպվեն:

 

 

 

 

https://www.hraparak.am/posts/5b695b653c583106c6c87a1f/արցախյան-պատերազմում-զոհվածների-հարազատների-բաց-նամակը-փաշինյանին

1,431 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ