Սոդայի զարմանահրաշ հատկություններից ևս մի քանիսը, որոնց մասին իմանալն այնքան անհրաժեշտ է բոլորին

Սոդայի զարմանալի հատկություններն օգտագործվում են ոչ միայն սննդի և քիմիական արդյունաբերության մեջ, այլև` կոսմետոլոգիայի: Սոդան ունի հականեխիչ, ախտահանիչ, հակասնկային, մաքրող, հակաբորբոքային, բուժիչ և փափկեցնող հատկություններ:

Ոտքի մաշկի համար խորհուրդ է տրվում սոդայով լոգանքներ ընդունել: Այս լոգանքները նպաստում են օրգանիզմի և մաշկի առողջությանը:

  1. Սոդայով լոգանքը ախտահանիչ նշանակություն ունի և պայքարում է սնկերի դեմ: Նմանատիպ լոգանքների միջոցով կարելի է ազատվել ոտքերի տհաճ հոտից:
  2. Սոդան ունի մաքրող հատկություն և կարողանում է մաշկը մաքրել փոշուց և կեղտից այն հատվածներում, որտեղ օճառը չի կարողանում հասնել:
  3. Սոդայով լոգանքը մեղմում է կրունկների ու ոտքերի ցավն ու կանխում է կոշտուկների առաջացումը:
  4. Այս լոգանքների միջոցով ազատվում եք կոշիկի անհարմարության հետևանքով առաջացած ցավից:
Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Սոդայով լոգանքներն էլ ավելի դրական ազդեցություն կունենան, եթե սոդային ավելացնեք աղ, օճառ, եթերայուղեր, կաթ, ջրածնի պերօքսիդ, յոդ, կավ։

Սոդայով լոգանքների ազդեցությունը մեծ կլինի, եթե շաբաթական 2-3 անգամ կիրառեք այն: Լոգանքից հետո ոտքերը չոր խոզանակով մաքրեք, ապա ցնցուղով լվացեք ու չորացրեք հատուկ ոտքերի համար նախատեսված սրբիչով: Այս լոգանքները չեն կարող պայքարել ոտքերի բոլոր խնդիրների դեմ, սակայն դրական ազդեցություն կտան:

Աղբյուր

43 просмотров всего, 2 просмотров сегодня

Be the first to comment on "Սոդայի զարմանահրաշ հատկություններից ևս մի քանիսը, որոնց մասին իմանալն այնքան անհրաժեշտ է բոլորին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ