«Քյասիբին», որը 10.000 դրամ էր գողացել, 4-5 տարի տվեցին, իսկ Մանվելին, որը ազգն ու բանակն է թալանել, թողեցին. դատարանը քննում է դատախազության միջնորդությունը

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է ԱԺ պատգամավոր  Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:Նշենք, որ դեկտեմբերի 21-ին առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Այժմ վերաքննիչ դատարանի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին:

««Քյասիբին» տարել են 10 հազար դրամ գողանալու համար, որը իր երեխաներին կերակրելու համար էր,  տարել են 4-5 տարի դատեն, իսկ Մանվել Գրիգորյանը, որը ազգին թալանել է, բանակը թալանել է, նրա պետք է բաց թողնե՞ն»,-նշեց ցուցարարներից մեկը:

 

 

 

Հիշեցնենք` 2018թ-ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատախազությունը: Նիստ էր նշանակվել դեկտեմբերի 28-ին, սակայն այն չի կայացել:Նշենք, որ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

ԾանուցումԵնթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ
քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքով
սահմանվածկարգովդատարանիօրինականուժիմեջմտածդատավճռով:
Աղբյուր՝ Իրավաբան.net

16 просмотров всего, 3 просмотров сегодня

Be the first to comment on "«Քյասիբին», որը 10.000 դրամ էր գողացել, 4-5 տարի տվեցին, իսկ Մանվելին, որը ազգն ու բանակն է թալանել, թողեցին. դատարանը քննում է դատախազության միջնորդությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ