Եվ եթե սրանց հախից Նիկոլը չեկավ, ուրեմն մենք ենք գալու, միասնաբար, անպայման…

Հասարակության շլինքին նստած խլուրդները

Մի գաղտնիք բացեմ իմացեք. ՀՀ նախագահները, վարչապետերը, ապազգային ժողովի նախագահները, երեսփոխանները, վերին պաշտոնյաները, բոլոր քաղաքապետները-գյուղապետերը, դատախազության գրեթե բոլոր վերին աշխատակիցներն ու տեղի նաբոբները և այլ պաշտոնավորներ՝ ոչ գազի, ոչ էլեկտրաէներգիային ու մնացած կոմունալ այլ ծախսերի համար մի քոռ կոպեկ չեն մուծել երբեք ու հիմա էլ չեն մուծում և իրենց ապարանքները ձրի տաքացրել են 30 տարիներ շարունակ: Նույնը այդ գազպռոմ կոչեցյալի աշխատակիցները, որոնց վերին մասը հսկայական աշխատավարձեր են իրենց համար սահմանել ու ստանում.. Իսկ ով է այդ բոլոր ավազակների տեղը մուծումներ կատարում առ այսօր, իհարկե մենք՝ հասարակությունը…

Երկրորդ գաղտնիքը. որ գազի հետ սովորական օդ է խառնված ու այն կալորիապես 50 տոկոսով ցածր ջերմակայունություն է ապահովում, որը նշանակում է՝ չնայած որ մենք աշխարհի ամենաթանկ բնական գազն ենք օգտագործում, մի բան էլ ավել` նրա կեսը գողանում են… Երրորդ գաղտնիքը. բնական գազը 50 դրամով վաճառելու դեպքում նույնիսկ այդ գազպռոմ կոչեցյալ ավազակների հանրույթը կրկին կաշխատի գերշահույթով…. Եւ չորրոդ գաղտնիքը, որ այդ ամենը խնամքով թաքցվում է Հայաստանի վերին իշխանությունների ու ապականված բոլոր հանցավոր հանձնաժողովականների կողմից, որովհետև նրանք այդ գողությունների անմիջական մասնակիցն են ու իրենց սեփական գրպաններն են տաքացնում, հասարակության վրա թքած ունենալով…

 

 

Եւ եթե սրանց հախից Նիկոլը չեկավ, ուրեմն մենք ենք գալու, միասնաբար, անպայման… Այդ սրանք են, որ 30 և ավել տարիներ չեն թողնում երկիրը զարգանա, որովհետև գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները անմիջապես բարձրացնում են Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքները և այդ ապրանքներն անմիջապես դարձնում շուկայում անմրցունակ, արդյունքում ահռելի վնասներ են հասցված մեր տնտեսությանը… 30 տարիներ շարունակ այս թալանչիները, սեփական գրպանները լցոնելու համար, եռագլուխ հրեշի գլխավորությամբ, որտեղից ուր հասցրեցին մեր երկիրը…

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

Աղբյուր՝Ostap Bender Aramyan  ֆեյսբուք

20 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "Եվ եթե սրանց հախից Նիկոլը չեկավ, ուրեմն մենք ենք գալու, միասնաբար, անպայման…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ