4 տարի առաջ հունվարի 3-ին հակառակորդի դիվերսիան կանխելիս զոհվել է Վարդան Մկրտչյանը… Հավերժ փառք ․․․

2015թվ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:
Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել է ՊԲ զինծառայող՝ Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Վարդանը ծնվել է 1995թվ. Արարատի մարզի՝ Հովտաշեն գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան:

Վարդանը հավասարակշռված ու բարի մարդ էր, սիրում էր մշտապես սովորել ու ավելացնել իր գիտելիքների պաշարը։
Վարդանը պարտադիր զինվորական ծառայության է անցել ԱՀ՝ Ասկերանի շրջանի N զորամասերից մեկում:

Ծառայությանը Վարդանը միշտ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել, բարեխղճորեն իրականացրել իրեն տրված հրամանները։
Վարդան Մարտիկի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Արիության համար» և ՀՀ նախագահի կողմից «Արիության» մեդալներով։

http://operativ.am/?p=305546&l=am

89 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "4 տարի առաջ հունվարի 3-ին հակառակորդի դիվերսիան կանխելիս զոհվել է Վարդան Մկրտչյանը… Հավերժ փառք ․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ