Մենինգիտի 8 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա յուրաքանյուր ծնող

Մենինգիտը գլխի և ողնուղեղի թաղանթների բորբոքման հետ կապված հիվանդություն է։ Այս հիվանդությամբ ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, այդ պատճառով էլ EnterTrain–ը որոշել է հիշեցնել ծնողներին, թե ինչպես է պետք ճանաչել մենինգիտը և որ ախտանշաններին է պետք ուշադրություն դարձնել առաջին հերթին։

Հանկարծակի տենդ

 

 

 

 

 

 

 

Մենինգիտի նշաններից մեկը տենդն է, որը շատ հանկարծակի է սկսվում։ Երեխան սկսում է դողալ և բողոքում է ցրտից։ Հիվանդի ջերմությունն արագ բարձրանում է, որը շատ դժվար է լինում իջեցնել։ Սակայն այս ախտանշանը կարող է սովորական վիրուսի դեպքում էլ նկատվել, այդ պատճառով կարևոր է հաշվի առնել նաև այլ ախտանշաններ։

Ուժեղ գլխացավ

 

 

 

Գլխացավը մենինգիտի ժամանակ ոչ թե պարզապես ուժեղ է լինում, այլ՝ անտանելի։ Նորածինների մոտ բնորոշ ախտանշան է նաև համարվում գաղթունի շրջանում ուռուցիկությունը։

Տեսողության երկատում

 

 

 

 

Մենինգիտով հիվանդը չի կարողանում ֆոկուսի բերել տեսողությունը, ինչի արդյունքում առարկաները նրա աչքին զույգ են երևում։

 

 

 

 

Փորացավ, սրտխառնոց և փսխում

Մենինգիտով հիվանդը կորցնում է ախորժակը։ Սովորաբար դա տեղի է ունենում մշտական սրտխառնոցի պատճառով, որը ուղեկցվում է փորացավով և փսխումով։

Լուսազգայունություն

Մենինգիտի ևս մեկ նշան է վառ լույսի նկատմամբ վախը, որի պատճառով երեխայի աչքերն արցունքակալվում են, ինչպես նաև ուժեղանում է սրտխառնոցն ու գլխացավը։

Մկանների կծկում

Մենինգիտով հիվանդ երեխան պառկում է սովորաբար կողքի վրա՝ ծնկները ծալած և գլուխը դեպի հետ գցած։ Վիզը շարժել նա սովորաբար չի կարողանում

Ոտքերը բացելու անհնարինություն

Նույնիսկ եթե հաջողվում է երեխայի գլուխը դեպի կուրծքը թեքել, նրա ոտքերն անմիջապես ծններից ծալվում են, որոնք անհնար է լինում բացել նման դիրքով։ Այս երևույթը Բրուդզինսկիի համախտանիշ է կոչվում։ Մենինգիտի ժամանակ սրա հետ միասին ի հայտ է գալիս նաև Քերնիգի համախտանիշը, որի դեպքում անհնար է ծալել ծնկի մասից ոտքը, եթե այն բարձրացված է մոտ 90°։

Մաշկի վրայի ցանը գույնը չի փոխում

Մենինգիտի ժամանակ նաև մաշկի վրա ցան է հնարավոր։ Այն տարբերել մենինգիտի հետ կապ չունեցող ցանից կօգնի հասարակ թեստը։ Թափանցիկ ապակուց բաժակ վերցրեք, դրեք այն ցանի վրա և սեղմեք այնպես, որ մաշկը բաժակի տակ գույնը գցի։ Եթե ցանը նույն գույնի է մնում, ապա դա մենինգիտ է։

Ի՞նչ անել

Մենինգիտի ախտանշաններ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես շտապ օգնություն կանչել։ Մինչև բժիշկների ժամանումը անհրաժեշտ է հիվանդին հանգիստ, լռություն ապահովել և անջատել սենյակի լույսը։ Հոսպիտալացումից հրաժարվել ոչ մի դեպքում պետք չէ, քանի որ այս հիվանդության դեմ պայքարել ամենաճիշտը հիվանդանոցային պայմաններում է հնարավոր։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Be the first to comment on "Մենինգիտի 8 ախտանշան, որոնց մասին պետք է իմանա յուրաքանյուր ծնող"

Leave a comment

Your email address will not be published.


*