Ողջ մոլորակի համար հայերն օրինակ ցույց տվեցին․ Վլադիմիր Ժիրինովսկի

 

 

 

 

 

ՌԴ Պետական դումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

 

 

 

«Նայե՛ք՝ հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար: Մեջքին ուսապարկ գցած տղան քայլում էր Երևանի կենտրոնական փողոցներով, և ահա բոլորը խորհրդարանում ուրիշ՝ նոր կուսակցություններ են:

Հին ռեժիմից ոչինչ չի մնացել: Ահա օրինակ նոր մոտեցում, նոր մարդիկ: Իսկ նրանք, ովքեր այնտեղ նստած էին՝ պահպանողականները, նախկին կոմունիստները, պարտվեցին», — ասել է Ժիրինովսկին: Վերջինիս ելույթի տեսանյութը հրապարակել է Politnavigator TV-ն:

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Ժիրինովսկին ընդգծել է նաև, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Փաշինյանը գնաց մարդկանց մոտ, լսեց նրանց և նրանց լեզվով խոսելով՝ բերեց նրանց խորհրդարան:

Աղբյուրը՝ Tert.am

195 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "Ողջ մոլորակի համար հայերն օրինակ ցույց տվեցին․ Վլադիմիր Ժիրինովսկի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ