«Էրեբունի» ԲԿ-ում 7 տարվա անպտղությունից հետո 31-ամյա կինը եռյակ է ունեցել

7 տարվա երազանքն իրականություն է դարձել

«Էրեբունի» ԲԿ-ում 7 տարվա անպտղությունից հետո 31 ամյա կինը եռյակ է ունեցել՝ 2 աղջիկ, 1 տղա: Երկարատեւ բուժմանը հաջորդող արտամարմնային բեղմանվորումից հետո պարզվել է, որ Աննա Հարությունյանը եռյակ է ունենալու

 

Չնայած մեծ ռիսկին՝ հղիությունը հնարավոր է եղել պահպանել: Ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ ծննդալուծումը՝ կեսարյան հատումը կատարել է ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը:

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Չնայած երեխաների փոքր քաշին՝ նրանց առողջական վիճակը լավ է: Իսկ ընդհանուր առմամբ, նոյեմբերին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ է եկել 386 երեխա՝ 208 տղա, 178 աղջիկ: Եռյակից բացի ծնվել է նաեւ 7 զույգ: Նոյեմբերին, նախորդ ամիսների նման, ծնունդների թվով հանրապետության առաջատարը «Էրեբունի» ԲԿ-ն է:

 

 

Աղբյուրը ` life.panorama.am

35 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "«Էրեբունի» ԲԿ-ում 7 տարվա անպտղությունից հետո 31-ամյա կինը եռյակ է ունեցել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ