Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է.

Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է. քուրդ պատգամավոր

Թուրքական մեջլիսում քուրդ պատգամավոր Ֆարհադ Անջոն ելույթ է ունեցել՝ ընդգծելով, որ այն կլինի կարճ և դիպուկ:

 

 

«Ձեզանից ոմանք մեզ մարդասպաններ են անվանում: Բայց ով է սպանում քաղաքացիներին և ով է մարդասպանը: Ես քուրդ եմ, պատմությունն իմ հաղթանակն է: Որպես քուրդ ապրում եմ իմ Քուրդիստան հողում: Սա դուք անվանում եք ձեր հողը: Սա ձեր հողը չէ, ոչ էլ Էրդողանի կուսակցության հողը: Հողը ձեր բոլորիցդ մեծ է, այնպատկանում է իրական մարդկանց: Այստեղ եղել են հույները և հայերը: Մենք քրդերս դեռ այստեղ ենք, ոչ մի տանկ և զինվորական չի կարող մեզ հեռացնել այստեղից: Դուք կարող եք ոչնչացնել մեզ: Նետեք ձեր ռումբերը, սպանեք մեր երեխաներին: Սպանեք քաղաքացիներին, բայց դուք չեք կարող ոչնչացնել մեզ: Ես թքած ունեմ: Ճշմարտությունն ավելի կարևոր է, քան կյանքը:

 

 

 

Մենք քրդերս մշտապես քուրդ կլինենք, նախքան դուք թուրք կդառնաք ու նաև նրանից հետո, երբ թուրքերը կգնան այստեղից:

Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է: Պատմությունն իմ վկան է: Ի՞նչ կարող եք դուք ասել: Սպանեք ինձ, ես կասեմ ճշմարտությունը:

Ես մահվան դեմքն եմ և համարձակորեն մարտնչում եմ իմ ազատության համար, ինչպես միլիոնավոր այլ քրդեր:

 

 

 

Ես մարդ եմ, որն ապրում է այս հողում հազարավոր տարի, դուք եկաք և գրավեցիք այն:

Ես կռվեցի իմ ժողովրդի ազատության համար, ինչպես նաև մյուս ազգերի ազատության համար», – ասաց քուրդ պատգամավորը:

Նշենք, որ պատգամավորի ելույթի ժամանակ մեջլիսի թուրք պատգամավորներն սպառնում էին նույնիսկ սպանել Ֆարհադ Անջոյին կամ էլ վերջինիս բանտ ուղարկել:

 

 

https://web.facebook.com/TrueNews.am/videos/361846591262043/?t=25

 

 

 

Աղբյուր՝ True News

Be the first to comment on "Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է."

Leave a comment

Your email address will not be published.


*