ՑՆՑՈՂ ԼՈՒՐ։ «Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար, և ուրեմն՝ սսկվեք». Իսրայելի վարչապետի որդին շոկի է ենթարկել բոլորին․

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յահիր Նեթանյահուն, թուրք-իսրայելական հարաբերությունների լարված ֆոնին Facebook-ի իր էջում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել, որը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային մամուլում, հաղորդում է Ermenihaber-ը:

 

 

 

 

«Թո՛ւրքիա, դու պատասխանատվություն ես կրում Կիպրոսում իրականացրած անհավանական վայրագությունների և այնտեղի մարդկանց տառապանքների համար։ Դու նաև պատասխանատվություն ես կրում հույն, հայ և քուրդ ժողովուրդներին ցեղասպանության ենթարկելու համար։ Թուրքերին պիտի նաև հիշեցնեմ, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք ապօրինաբար զավթել են Փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին, մինչև թուրքերի գալը։ Եվ ուրեմն՝ սսկվեք»,- գրել է Իսրայելի վարչապետի որդին։

 

 

Մի քանի օր առաջ նա Instagram-ի իր էջում հայհոյել էր Թուրքիային։ Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները լարվել էին վերջին օրերին Գազայի հատվածի սահմանին պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև բախումների ֆոնին: Թուրքիան հետ էր կանչել Իսրայելից իր դեսպանին, արտաքսել հյուպատոսին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելի գործողությունները ցեղասպանություն էր անվանել: Երեկ էլ Իսրայելի Քնեսեթի պատգամավորները հանդես էին եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:

 

 

 

Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "ՑՆՑՈՂ ԼՈՒՐ։ «Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար, և ուրեմն՝ սսկվեք». Իսրայելի վարչապետի որդին շոկի է ենթարկել բոլորին․"

Leave a comment

Your email address will not be published.


*