Այլևս դեն չեք նետի ընկույզի միջնապատերը, եթե իմանաք՝ որքան օգտակար են դրանք ռադիկուլիտի, դիաբետի, անքնության և էլի շատ դեպքերում

 

 

 

 

Ընկույզի միջնապատերն օժտված են բուժիչ հատկություններով: Դրանք մեծ քանակությամբ օգտակար նյութեր են պարունակում: Բացի այդ միջնապատերում առկա են նաև օրգանական թթուներ: Ընկույզի միջնապատն ունի հակաբակտերիալ, հակաուռուցքային, հակամանրէային հատկություններ: Յոդի մեծ քանակությունը թույլ է տալիս միջնապատը օգտագործել որպես յոդի անբավարարությունը լրացնող միջոց: Ընկույզի միջնապատերի թուրմի օգնությամբ կարելի է մշակել վերքերը, մաշկի վնասվածքները:

Ընկույզի միջնապատերից պատրաստված թուրմը ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է եղնջացանի, սուր գաստրիտի, նեյրոդեմիտի, էկզեմայի դեպքում, նաև Կվինկեի այտուցի դեպքում:

Պանկրեատիտ: 150 մլ օղի և 3 ճաշի գդալ միջնապատերը լցնել ապակե տարայի մեջ և խմել քաղցած վիճակում 5 կաթիլ, նախապես լուծելով մեկ քառորդ բաժակ ջրում:

Աթերոսկլերոզ, սրտային առիթմիա: Ապակե տարայի մեջ լցնել ընկույզի միջնապատեր, վրան ավեացնել օղի, որ ծածկի միջնապատերը, թրմել 7 օր և խմել օրական մեկ անգամ 30 կաթիլ, նախապես լուծելով 200 մգ տաք

 

 

 

 

ջրի մեջ:

Շաքարախտ: Ընկույզի միջնապատերի վրա օղի լցնել, թրմել 7 օր, խմել օրը մեկ անգամ քաղցած վիճակում, նախապես լուծելով քիչ քանակությամբ ջրում: Բուժման ընթացքը սովորաբար տևում է 21 օրից մինչև երեք ամիս:

 

 

 

 

Ռադիկուլիտ, հոդացավեր: Ապակե տարայի մեջ լցնել 40 գրամ միջնապատեր և 100-150 մլ օղի: Թրմել երկու շաբաթ: Այդ թուրմով մերսել հիվանդ մասերը:

Անքնություն, նևրոզ: 40 գրամ միջնապատերի վրա լցնել 250 մլ օղի, թրմել երկու շաբաթ, ընդունել օրվա

 

 

 

ընթացքում երեք անգամ 25 կաթիլ:

Վահանաձև գեղձի հիվանդություն: 200-250 գրամ ընկույզի միջնապատերի վրա ավելացնել 500 մլ օղի: Այս խառնուրդը թրմել երկու շաբաթվա ընթացքում: Ընդունել օրական երեք անգամ, 30 կաթիլ:

Be the first to comment on "Այլևս դեն չեք նետի ընկույզի միջնապատերը, եթե իմանաք՝ որքան օգտակար են դրանք ռադիկուլիտի, դիաբետի, անքնության և էլի շատ դեպքերում"

Leave a comment

Your email address will not be published.


*