Նախագահը 6 000 000 դրամ է նվիրաբերել

Կույրերի միավորման անդամներն իրենց արտադրած ներկերով ստեղծած յուղանկար են նվիրել Արմեն Սարգսյանին։

 

 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 6,000,000 ՀՀ դրամ նվիրաբերել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկությանը՝ ծրագրերն ընդլայնելու համար։

 

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր:

 

 

 

Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների և ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։ Այն նաեւ սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ հիմնականում հաշմանդամների համար:

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հանրապետության նախագահը նվիրաբերել է 6,000,000 ՀՀ դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար։ Կույրերի միավորման անդամներն իրենց արտադրած ներկերով ստեղծած յուղանկար են նվիրել Արմեն Սարգսյանին։

 

 

 

Հանրապետության նախագահն ասել է, որ նկարն իր պատվավոր տեղը կունենա նախագահական նստավայրում։

 

 

 

https://armeniasputnik.am/armenia/20181205/16043466/armenia-gyumri-naxagah-nviratvutyun.html

39 просмотров всего, 2 просмотров сегодня

Be the first to comment on "Նախագահը 6 000 000 դրամ է նվիրաբերել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ