Շրջանառության մեջ դրվել է այն փաստաթութղը, որը տրամադրել է ՊՆ-ն արդեն գաղտնազերված, ՀՔԾ-ն 0038 գաղտնի հրամանի մասին

2008 թվականին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից արձակված 0038 գաղտնի հրամանը տրամադրվել է ՊՆ-ից գաղտնազերծված վիճակում:

 

 

 

Այս մասին այսօր մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ 0038 գաղտնի հրամանը ՊՆ-ից չի վերցված. «Հենց այն հրամանից չի վերցված, որն իրականում գոյություն է ունեցել: Թե հիմա իրական հրամանը ինչով է տարբերվելու այն հրամանից, որը կա գործի մեջ, այ դա է մեզ հետաքրքրում…այդ ո՛չ ամիս կա, ո՛չ ամսաթիվ կա, ոչ տարեթիվ կա»,- մասնավորապես ասել էր Ալումյանը:

 

 

 

Օհանջանյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան ասաց, որ 0038 հրամանի բնօրինակը հույժ գաղտնի փաստաթուղթ է եւ առգրավվել է քրեական գործի շրջանակներում, բայց միաժամանակ քանի որ դրա գաղտնազերծման իրավասությունը պատկանում է ՊՆ-ին՝ վարույթն իրականացնող մամինը դիմել է ՊՆ-ին, որպեսզի այդ փաստաթուղթը գաղտնազերծվի այն մասով, որով ՊՆ-ն հնարավոր կհամարի: «Շրջանառության մեջ դրվել է այն փաստաթութղը, որը տրամադրել է ՊՆ-ն արդեն գաղտնազերված վիճակում, իսկ բնօրինակ հրամանը ունի ձեր նշած բոլոր ռեկվիզիտները, պարզապես դրա հասնելիությունը սահմանափակ է՝ ելնելով գաղտնի փաստաթղթղի շրջանառության առանձնահատակություններից»,- ասաց ՀՔԾ մամուլի քարտուղարը:

՝՝http://armtimes.com/hy/article/150029

221 просмотров всего, 2 просмотров сегодня

Be the first to comment on "Շրջանառության մեջ դրվել է այն փաստաթութղը, որը տրամադրել է ՊՆ-ն արդեն գաղտնազերված, ՀՔԾ-ն 0038 գաղտնի հրամանի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ