Սամվել Բաբայանի ջախջախիչ պատասխանը Դավիթ Շահնազարյանին․ մանրամասներ

ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված անձանցից Դավիթ Շահնազարյանը «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին մեղադրել էր Օմարի լեռնանցքը հանձնելու համար: Ի պատասխան` Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Օմարի լեռնանցքը նախքան իր այնտեղ հասնելը արդեն հանձնված էր:

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այս դեպքերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ հայտարարելով. «Ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, ապուշություն է… Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում, որովհետև միայն այնտեղ կանգնած զինվորն ու սպան կարող են իմանալ»:

 

 

 

Ըստ Բաբայանի` այդ օրը եղել է անակնկալ լայնածավալ հարձակում, և հայկական զինուժը նահանջել է ողջ ճակատով: Սակայն նաև, ըստ նրա, այդ նահանջից հետո եղել է հակահարձակում, և ամեն ինչ ավարտվել է հայկական կողմի հաղթանակով, երբ Ադրբեջանը ծնկաչոք զինադադար է խնդրել»:

 

 

 

`https://info-arm.com/նորություններ/սամվել-բաբայանի-ջախջախիչ-պատասխանը-դ/

244 просмотров всего, 2 просмотров сегодня

Be the first to comment on "Սամվել Բաբայանի ջախջախիչ պատասխանը Դավիթ Շահնազարյանին․ մանրամասներ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ