Հազիվ ՀՀԿ-ի ճիրաններից ազատվել ենք. ում ձայն կտային ընտրողները, եթե ընտրությունները լինեին այս կիրակի

 

 

 

 

«Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ր քաղաքական ուժին կտայիք ձեր ձայնը» հարցին երևանցիները տարբեր պատասխաններ էին տալիս, սակայն գերակշիռ մասը նշում էր, որ ձայն է տալու «Իմ քայլը» դաշինքին։ «Քաղաքացիական պայմանագրին» եմ ընտրելու։ Իրենցից լավ ակնկալիքներ ունեմ։ Հազիվ հանրապետականների ճիրաններից պրծանք ու հիմա ժողովրդի մասին մտածողներ կան։ Կարևոր է, որ խորհրդարանում էլ կոճակ սեղմողներ չեն լինելու, բիզնեսի հետ կապ ունեցողներ չեն լինելու։ Թող գրագետ, կիրթ մարդիկ լինեն»,- ասաց մեր զրուցակիցը։

«Ես ոչ մեկին չեմ ընտրելու։ Ոչ մեկն էլ ժողովրդի համար ոչ մի բան չի անում։ Փաշինյանը լավ սկսեց, բայց հետո սկսեց իր ասածները փոխել։ Քննադատելուց լավ էր, բայց հիմա եկել է իշխանության ու նույն Սերժ Սարգսյանի քայլերն է անում»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հարցմանը մասնակցած քաղաքացիները պնդում էին, որ քարոզարշավն իրենց համար կողմնորոշիչ դեր չունի։ Այնպես չէ, որ հնարավոր է քարոզարշավի ժամանակ, ծանոթանալով այլ ուժերի ծրագրերին, փոխեն իրենց տեսակետը։

 

 

 

https://www.1in.am/2462270.html

Be the first to comment on "Հազիվ ՀՀԿ-ի ճիրաններից ազատվել ենք. ում ձայն կտային ընտրողները, եթե ընտրությունները լինեին այս կիրակի"

Leave a comment

Your email address will not be published.


*