Այսօր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է. նա կդառնար 22 տարեկան: 2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին։

 

 

2013 թվականին Ադամն ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։

 

 

2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։

 

 

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։

 

 

Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։

 

 

Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Ադամը գործել էր ըստ մարտական հաշվարկի և դրա շնորհիվ է, որ հակառակորդը 4-5 ժամ չէր կարողանում գրավել դիրքը:

 

 

Ադամ Սահակյանը իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝ հասցնելով նրան զգալի կորուստներ կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը:

readhttp://www.araratnews.am/aysor-adam-sahakyani-tcnndyan-orn-e/

Be the first to comment on "Այսօր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*